Ադրբեջանում հայտնի է Եվրադատարանում դեռևս չքննված գործի ելքը
Այսօր` վաղ առավոտյան, ադրբեջանական առաջատար տեղեկատվական կայքերից մեկը տեղեկություններ է հրապարակել հոդվածի հրապարակաման պահին դեռ չսկսված դատական լսումների վերաբերյալ, որոնք պետք է կայանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` Հայաստանի քաղաքացի Աշոտ Հարությունյանի հայցի համաձայն: Վերջինս մահացել է 2009թ-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Այս հրապարակման մեջ ուշագրավ է ոչ թե բուն թեման. նման հայտերը Հայաստանից Եվրադատարանում հազարից ավելին են, այլ այն, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանավորության ներքո գործող կայքէջը տեղեկատվություն է հրապարակել չքննված գործի ելքի մասին` «Հունիսի 15: Եվրադատարանը որոշում կկայացնի ընդդեմ Հայաստանի»:
Եզրակացությունը մեկն է. ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին հաջողվել է հետաքրքրություն առաջացնել Եվրադատարանի որոշ դատավորների մոտ, ինչը հնարավորություն է ստեղծում ոչ միայն առաջ հրել իշխող վարչակազմի շահերը, այլև մինչ դատական քննարկումները տեղեկություն ստանալ լսումների արդյունքների վերաբերյալ: