Վարչապետն ընդունել է Մարգարետ Սեկագյային
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով Հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակին:
Տիգրան Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում և դրանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունը: