Լյուցենբերգերը հուսով է, որ Հայաստանի հետ ԵՄ ասոցիատիվ համաձայնությունը կկնքվի կարճ ժամկետում
Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել Հայաստան-Եվրամիություն համագործակցության` առևտրի, տնտեսության և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը:
Հայկական կողմից նիստի համանախագահողն է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, իսկ եվրոպական կողմից` Եվրահանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը:
Եվրահանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարը Ռաուլ դե Լույցենբերգերը նշեց, որ հունվարից Հայաստաում է գտնվում ԵՄ աշխատանքային խումբը, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայուցուցիչների հետ միասին բավականին մեծ աշխատանք է կատարել:
Դեսպանը կարևորեց ընթացիկ հանդիպումը, որն, ինչպես նշեց Լյուցենբերգերը, տեղի է ունենում Հայաստանի ու Եվրամիության միջև ասոցիատիվ համաձայնագրի ստորագրումից առաջ: Նրա խոսքով, այս ուղղությամբ բանակցություններն արդյուավետ են ընթանում: Դեսպանը հույս հայտնեց, որ համաձայնագիրը կարող է կնքվել կարճ ժամանակահատվածում:
Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսված են մի շարք բարեփոխումներ` ուղղված կառավարման որակի բարձրացմանը, սննդի անվտանգությանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը:
Ենթակոմիտեի նիստի շրջանակներում կողմերը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերելու են Հայաստանում միկրոտնտեսական գործընթացներին, Հայաստանի և ԵՄ միջև առևտրային հարցերին, մասնավորապես` երկկողմանի առևտրային հարաբերություններում նկատվող վերջին զարգացումներ, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորություններ, ստանդարտիզացման հետ կապված հարցեր, տեխնիկական կանոնակարգեր, համապատասխանության հավաստագրեր, հարկային և մաքսային ոլորտում առկա խնդիրները և այլն:
Նիստի ընթացքում քննարկվելու է նաև ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող առևտրի ոլորտոմ տեխնիկական համագործակցության հարցեր, այդ թվում` պետական մարմինների կառավարման բազմակողմանի ծրագրի նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրամիության անդամ-երկիրների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է 1996 թ. ապրիլի 22-ին, ուժի մեջ է մտել 1999 թ. հուլիսի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա