Ս. Հասրաթյան. ԼՂՀ ՊԲ ուժերը Ադրբեջանում տեղի ունեցող հրդեհների հետ որևէ առնչություն չունեն
«Սա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական քարոզարշավն է, որն ամեն տարի` ամռան ամիսներին, նկատվում է վերջիններսի կողմից: Ղարաբաղյան կողմը, մասնավորապես ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերը Ադրբեջանում տեղի ունեցող հրդեհների հետ որևէ առնչություն չունեն»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարություններն առ այն, թե ԼՂՀ ՊԲ զինվորները հրդեհում են իրենց արտերը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքերով, ԼՂՀ ՊԲ ուժերն այլ խնդիրներ են լուծում՝ բարեխղճորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ այդ տեղեկություններն իրականության հետ որևէ կապ չունեն:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե նույն լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ շփման գոտում խախտել է հրադադարի ռեժիմը և մի քանի ուղղություններով գնդացրից կրակ է արձակել՝ Ս. Հասրաթյանն ասաց.
«Դա ևս ապատեղակատվություն է. հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում միայն այն դեպքում, երբ ադրբեջանցի դիրքապահները «համը հանում են»»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան