Քննության համար երեք ժամը բավարար է. Չորրորդ ժամն արդեն անկառավարելի է. Մկրտչյան
Այսօր լրագրողները կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե թեստերում ընդգրկված 80 հարցի պատասխանելու համար արդյոք բավարար է դիմորդներին տրվող երեք ժամը:
Մ. Մկրտչյանն ասաց, որ հարցը քննարկվել է շատ երկար, սակայն երեք ժամի մասին որոշումն ընդունվել է հատուկ հետազոտությունների, փաստերի ու երևույթների հիման վրա: Դրանց արդյունքում որոշվել է, որ երեք ժամն ամենաօպտիմալ տարբերակն է ու դա որևէ մեկի կամայական ցանկությունը չէ:
«Այս երեք տարվա քննությունների ժամանակ բոլոր տեսակի կազմակերպիչները մատնանշում են, որ երեք ժամից հետո ոչ մի երեխա չի աշխատում: Չորրորդ ժամում ընդհանարապես աշախատանք չի գնում: Չորրորդ ժամը դառնում է անկառավարելի, չորրոդ ժամը դիմորդների մեծ մասն օգտագործում են այստեղից-այնտեղից ինչ-որ բան կորզելու համար»,-քննությունների երեքժամյա տևողության մասին նման բացատրություն տվեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան