Թեստերի հեղինակները չեն պատժվի. Պատիժ պահանջելը թույն է. Փոխնախարար
«Էդ ի՞նչ հանացագործություն են արել, որ պատժվեն»,-այսօր ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե կպատժվե՞ն արդյոք հայոց լեզու և գրականություն առարկաների թեստերի հեղինակները, նման պատասխան հնչեցրեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ու խորհուրդ տվեց հարցը տվող լրագրողին թույնը մեջից հանել:
«Դու արդեն պատիժ ես պահանջում, իսկ պատիժ պահանջելն արդեն թույն է: Աղջիկ ջան, քանի որ դու երկար ես ապրելու էս կյանքում, ես ուզում եմ իմանաս, քանի ձևեր են լինում պատժի»,-բացատրեց նախարարի տեղակալը, ապա ասաց, որ պատիժներից մեկն էլ այն է, որ մարդ հասարակության առջև ընդունում է իր սխալը, երկրորդ ձևն էլ այն է, որ թեստ գրելու հարցով այլևս այդ մարդկանց չենք դիմում:
«Չենք տանում նստացնում, չենք տանում վիզը կտրում, ուղղակի չենք դիմում, դա էլ է պատժի ձև»,-ասաց Մ. Մկրտչյանը, ով ասուլիսի վերջում արդեն հայտարարեց, որ անձամբ ինքը կդիմի այս և նախորդ տարվա թեստերի հեղինակներին կրկին թեստ գրելու խնդրանքով: Մկրտչյանն ասաց, որ նրանցից մի քանիսն արդեն իսկ հայտարարել են, որ երբեք այլևս թեստ չեն գրելու, օրինակ Սեյրան Գրիգորյանն ու Փառանձեմ Մեյթիխանյանը, քանի որ չեն ցանկանում, ինչպես ներկայացրեց Մ. Մկրտչյանը, «տհաճ երևույթների հետ շփվել»:
«Ես հաճույքով կդիմեմ և տիկին Փառանձեմին, և տիկին Աշխենին, և Սեյրան Գրիգորյանին, և Աշոտ Աբրահամյանին, և Յուրա Ավետիսյանին: Ես դիմելու եմ, ի՞նչ հիմքերով ես պետք է Փառանձեմին չդիմեմ»,-ասաց նա:
Բանախոսն ասաց, որ հեղինակները ջանասիրաբար աշխատել են, սակայն այնքան էլ լավ չի ստացվել: «Մարդուն կարելի է չարամտության մեջ մեղադրել, եթե նա ամբողջությամբ չի նվիրվել աշխատանքին, չի ուզեցել լավ բան անի: Ինչի՞ց է երևում, որ այդ մարդիկ ուզեցել են չար բան անել»,-ասաց նա, ավելացնելով, այսօր խնդիրն ոչ թե պատասխանատվության ենթարկելու հարցն է, այլ ստեղծված լարվածությունը թոթափելը:
Մ. Մկրտչյանը նաև հայտարարեց, որ հայոց լեզու և գրականություն առարկանների դեպքում 0.5-1 բալ կավելացվի այն 3-4 առաջադրանքրի համար, որոնք վիճահարույց են եղել:
«Քննարկումները շարունակվում են: Ավելորդ հույսեր որպեսզի չկապեն, շատերը կարծում են մի 3-4 բալ կավելացվի, բայց այդպես չէ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան