Ադրբեջանցի լրագրողին բռնության են ենթարկել
«Ազադլիգ» թերթի լրագրող Նատիգ Գյուլահմեդօղլուին՝ դատաբժշկական փորձաքննությունանցնելու համար տեղափոխել են Սաբայիլի շրջանի ոստիկանական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ լրագրողի նկատմամբ բռնություն էր իրականացվել Բաքվի արվարձաններից մեկում: Նա պատմել է, որ կանգառում տրանսպորտի է սպասել, և հանկարծ դիմացի խանութի կողմից նրա վրա մի հաղթանդամ տղամարդ է հարձակվել և հարվածներ հասցրել դեմքին և մարմնի տարբեր հատվածներին:
Գյուլահմեդօղլուն օգնություն է կանչել, ինչից հետո դեպքի վայրում հայտնված ոստիկանները նրանց երկուսին էլ տեղափոխել են Սաբայիլի ոստիկանական բաժանմունք: