Թուրքիայում ստեղծվել է Միջերկրական ծովի միջադեպի հանգամանքները հետաքննող հանձնաժողով
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 31-ին Միջերկրական ծովի միջազգային նշանակության ջրերում Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատություն» նավատորմիղի դեմ իսրայելական ռազմածովային ուժերի իրականացրած հարձակողական օպերացիայի հարցը հանգամանորեն քննարկվել է Թուրքիայի նախարարական խորհրդի նիստում:
Արտգործնախարարության կայքի տեղեկացմամբ` հիշյալ նիստում ընդունված որոշման համաձայն` այդ իսրայելական զինուժի գործողությունների իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատելու և միջազգային հետաքննություն անցկացնելուն պատրաստվելու նպատակով ձևավորվել է մի հանձնաժողով, որի աշխատանքները ղեկավարելու են Թուրքիայի արտգործնախարարը և արդարադատության նախարարը: