Մեքսիկայում դպրոցները փակվել են թմրավաճառների դեմ պայքարի պատճառով
Արևմտյան Մեքսիկայի Նայարիթ նահանգի իշխանությունները որոշել են դպրոցակներին ամառային արձակուրդ ուղարկել ժամկետից 3 շաբաթ շուտ: Հաղորդում է BBC-ին:
Իրենց այս որոշմամբ, իշխանությունները փորձում են դպրոցականներին հեռացնել փողոցներից, որպեսզի թմրավաճառների դեմ զինված ուժերի կողմից անցկացվելիք զանգվածային միջոցառումների ժամանակ խուսափեն մանկական զոհերից:
Նահանգի ղեկավարը նաև ընդգծել է, որ դպրոցները փակելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե «թմրադեղերի գործով» զբաղվողները հարձակումներ են ծրագրում դպրոցների վրա:
Ավելի վաղ, երկրի նախագահը ազգաբնակչությանը կոչ էր արել սատար կանգնել թմրավաճառների դեմ հայտարարած պատերազմում, նշելով, որ խաղասեղանին դրված է երկրի ապագան: