Android օպերացիոն համակարգով HTC Desire սմարթֆոններն արդեն կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ի սպասարկման կենտրոններում
Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Android (Անդրոիդ) օպերացիոն համակարգով HTC Desire սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:
Android օպերացիոն համակարգով գործող HTC Desire նորարարական սմարթֆոնները հայաստանյան շուկա են բերվել HTC և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների միջև համագործակցության մասին ս.թ. ապրիլի 10-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում: Սմարթֆոններն ունեն 12 ամսվա պաշտոնական երաշխիք:
Ներկայումս HTC Desire-ն ամեն առումով համարվում է աշխարհի թիվ մեկ Android սմարթֆոնը: 3.7-դյույմանոց AMOLED էկրանն ապահովում է դիտման հիանալի որակ, իսկ 1ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon պրոցեսորը` կայքերի գերարագ դիտում և աննախադեպ մուլտիմեդիա հնարավորություններ:
Հայաստանյան բաժանորդները կարող են ձեռք բերել HTC Desire սմարթֆոնները երկու տարբերակով: Սմարթֆոնը վաճառվում է 265 հազար դրամով: Իսկ «Կլասիկ», «Կլասիկ սոլո» կամ «Կլասիկ ֆլեքսի» փաթեթին մեկ տարով բաժանորդագրության պայմանագիր կնքելու դեպքում, այն կարելի է ձեռք բերել ընդամենը 245 հազար դրամով:
«Օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հզոր և հուսալի 3.5G (UMTS/HSPA) ցանցի հնարավորությունները` իրենց դասում լավագույնը համարվող սմարթֆոնները` ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում վաճառվող` Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները բաժանորդին թույլ են տալիս մեկ սարքի միջոցով շփվել մտերիմների հետ, զբաղվել ընթերցանությամբ և միաժամանակ` օգտվել ինտերնետային ռեսուրսներից: Այդուհանդերձ, սմարթֆոնների ամենակարևոր առավելությունը հեռախոսի անհատականացման հնարավորությունն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ գործարարների և երիտասարդների նախընտրած օպերատորը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
HTC Desire, HTC Tattoo և HTC Hero սմարթֆոնները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™-ի Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը կարող են նաև մուտք ապահովել լայնորեն կիրառվող YouTube™: Android օպերացիոն համակարգի շնորհիվ HTC սմարթֆոնները բաժանորդներին հնարավորություն են ընձեռում օգտվելու բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատական կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն տեսականուց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա