Zaman. Թուրքիա-Իսրայել հարաբերությունների պաշտոնական մակարդակն իջեցվելու է
Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական «Mavi Marmara» նավի վրա հարձակվելու և Թուրքիայի 9 քաղաքացի սպանելու համար Անկարան սկսելու է պատժամիջոցներ կիրառել Թել-Ավիվի դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից 4 հիմնական պահանջ ունի
1. Արյունալի միջադեպի համար ներողություն խնդրել
2. Փոխհատուցել
3. Հիմնել միջազգային հետաքննիչ հանձնաժողով
4. Կալանված հումանիտար օգնության նավերը իսկույն վերադարձնել:
Որպես առաջին պատժիչ քայլ` Թուրքիան մտադիր է Իսրայելի հետ հարաբերություններն իջեցնել մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակ: Ընդ որում հարաբերությունների նման կարգավիճակը կարող է տևել 10-15 տարի: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Ստացված տեղեկությունների համաձայն` մի քանի օրվա ընթացքում արդեն կոնկրետ գործողություններ կիրականցվեն այդ ուղղությամբ: