Մոսկվայում կցուցադրվի «Արարատից Սիոն» ֆիլմը
Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում կցուցադրվի «Արարատից Սիոն» ֆիլմը: Այս մասին հայտնում է Miasin.Ru կայքը:
Վավերագրական ֆիլմի հերոսները ուխտագնացներ են, ովքեր դարերի ընթացքում ճամփորդել են Սուրբ Հող: Այն նվիրվում է միլիոնավոր հայ ուխտագնացներին, ովքեր խորը հավատարմությամբ ու ինքնզոհության պատրաստ` մեծ ներդրում են ունեցել Սուրբ Հողի ժառայգությունն ու հոգևոր ավանդույթը պահպանելու հարցում:
Ճամփորդելով Արարատից Սիոն, ֆիլմի ստեղծողները փորձել են սուրբ վայրերին մոտենալ ոչ միայն որպես ռեժիսորներ, այլև` որպես ուխտագնացներ` փորձելով տեսնել և զգալ այն, ինչ ուխտագնացները տեսել են ու զգացել են հնում: Վավերագրական ֆիլմի նկարահանումները կատարվել են Իսրայելում, Եգիպտոսում և Թուրքայում:
Ֆիլմի ռեժիսորն Էդգար Բաղդասարյանն է, սցենարի հեղինակը` հայր Մեսրոպ Արամյանը, օպերատորը` Ռուբեն Գասպարյանը: Արտադրանքը` Vem Media Arts, ֆիլմը երկու լեզվով է ` հայերն ու անգլերեն:
Հակիրճ ներկայացնելով ֆիլմի գաղափարը` հայր Մ. Արամյանը նշել է. ««Արարատից Սիրոն»-ը երկու բիբլիական սրբությունների` Արարման ու Փրկության լեռների երկխոսություն է»:
Վավերագրական ֆիլմը Swansea Bay Film Festival կինոփառատոնում ստացել է «Լավագույն եվրոպական վավերագրական ֆիլմ» անվանակարգի մրցանակը: Կինոփառատոնը կայացել է Մեծ Բրիտանիայի Սուոնսի Բեյ քաղաքում մայիսի 7-16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին