Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել` պետական գնումների գործընթացը ուսումնասիրելու համար
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գնումների գործընթացը ուսումնասիրելու, դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ մշակելու և անհրաժեշտ առաջարկություններ նախապատրաստելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբում ընդգրկված են`
Բենիկ ԲԱԲԱՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդա-րադատության նախարարի տեղակալ
Արմեն ՄԿՐՏՉՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ
Լևոն ՈՍԿԱՆՅԱՆ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ
Աշոտ ԲԱԽՇԻՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար
Շահանե ՍԱՖԱՐՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողական վարչության պետ
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանու-թյան բաժնի դատախազ
Լիա ԱՍՐՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության իրավախորհրդատու-գլխավոր մասնագետ
Ռուզաննա ՍԵՅՐԱՆՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Վրեժ ԺԱՄՀԱՐՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախա-գահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար):
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, աշխատանքային խմբին հանձնարարվել է մինչև 2010 թվականի սեպտեմբերի 15-ը ավարտել պետական գնումների գործընթացի ուսումնասիրման աշխատանքները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Նախորդող հրապարակում`
Արցախում քննարկել են պետական գնումների գործակալության գործունեության վերաբերյալ հարցեր
http://www.panorama.am/am/economy/2010/06/16/arcakh-agency/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա