Բելառուս արտահանվող գազը կարող է կրճատվել 85%-ով
Այս տարվա հունիսի 21-ից ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը կարող է 85%-ով կրճատել Բելառուս արտահանվող գազի ծավալը, վերջինիս կուտակած պարտքերի պատճառով:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի (Риа Новости) գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Սանկտ-Պետերբուրգում ընթացիկ տնտեսական ֆորումի ժամանակ:
«Հաշվի առնելով արդեն հունիս ամսին արտահանված գազն ու 192 միլիոն դոլար կուտակված պարտքը, հաշվարկված է, որ սահմանափակումը կկազմի Բելառուս պլանային կարգով արտահանվող գազի 85%-ը: Մնացած 15 %-ը թույլ կտա Բելառուսին մինչ կուտակված պարտքի ամբողջական մարումը պահպանել գազատրանսպորտային համակարգը աշխատանքային ռեժիմում», - հայտարարել է Միլլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա