Milliyet. Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը
Իսրայելի նկատմամբ բարեկամաբար տրամադրված ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ հրավիրել են հատուկ մամուլի ասուլիս և քննադատական հայտարարություններ հնչեցրել Թուրքիայի հասցեին: Ամերիկացի օրենսդիրները, դատապարտելով Օսմանյան Թուրքիայում իրագործված նախորդ դարասկզբի զահուրելի ոճիրը, նշել են, որ իրենք պատրաստվում են կազմել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը» վերտառությամբ հոդված է տպագրել :
Վաշինգտոնյան փորձագետները հակված են կարծելու, որ քանի դեռ շարունակվում է ահագնանալ ԱՄՆ-ի հակազդեցությունը Թուրքիայի դեմ, ապա նման բանաձևի առաջադրումը քվեարկության միանգամայն իրատեսական է: Ասուլիսում հնչեցվել են հետևյալ առանցքային հայտարարությունները:
Մայք Փենս (Ինդիանա նահանգ, Հանրապետական կուսակցություն)
Եթե Թուրքիան շարունակի ընթանալ Իրանի հետ մերձենալու և Իսրայելից հեռանալու ճանապարհով, ապա դրա գինը կվճարի ԱՄՆ Կոնգրեսին: Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանին այդ մասին նախազգուշացրել ենք: Այսուհետև «այո» ենք ասելու ԱՄՆ Կոնգրես մուտք գործած Հայոց ցեղասպանության բանաձևին:
Փիթեր Կինգ (Նյու Յորք, Հանրապետական կուսակցություն)
Արդեն դրական քվե ենք տալու Հայոց ցեղասպանության բանաձևին: Իմ մի շարք գործընկերներ ևս նույն այդ մտքին են: Դրա միակ պատճառը «Mavi Marmara» նավի միջադեպը չէ: Մենք անհանգստացած ենք Իրանի հետ Թուրքիայի մերձեցմամբ:
Ադամ Շիֆ (Կալիֆորնիա, Հանրապետական կուսակցություն)
Արդեն եկել է ժամանակը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Շելի Բերքլի (Նևադա, Դեմոկրատական կուսակցություն)
«Mavi Marmara» նավում սպանված ուղևորների պատասխանատվությունը ոչ թե Իսրայելի, այլ Թուրքիայի ուսերին է ընկած: Իսրայելի միակ մեղքը եղավ այն, որ նա ընկավ Թուրքիայի լարած ծուղակը: Կիպրոսը բռնազավթած, էկումենիկ պատրիարքարանների դեմ շարունակաբար խստրականություն կիրառող, Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրքերն այդ ինչպե՞ս են հանդգնում քննադատել Իսրայելին: Թուրք քաղաքական գործիչների առջև սրանից հետո իմ դուռը փակ է լինելու: