Ովքե՞ր են դատելու «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը
«Ոսկե Ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի 3 մրցութային ծրագրերը կդատեն միջազգային 5 ժյուրիներ` միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև ՖԻՊՐԵՍՍԻ-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի և Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրի:
Եվ այսպես:
Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են` ժյուրիի նախագահ իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոն, անդամներ` Սեմիհ Կապլանօղլու (Թուրքիա), Ռոբ Նիլսոն (ԱՄՆ), Լեոն Կակոֆ (Բրազիլիա), Սերգեյ Լավրենտիև (Ռուսաստան):
Միջազգայի վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահն է իտալացի Լուչիանո Բարիզոնեը, անդամներ` Վլադիմիր Ալենիկով (Ռուսաստան), Էդուարդ Վայնթրոփ (Շվեյցարիա), Բարբարա Լորեյ (Ֆրանսիա), Արա Շիրինյան (Հայաստան):
Հայկակական համայնապատկեր մրցույթի ժյուրիի նախագահն է ռուս Արմեն Մեդվեդևը, անդամներ` Ռաֆայել Քոթանջյան (Հայաստան), Վրեժ Պետրոսյան (Հայաստան), Վահրամ Մարտիրոսյան (Հայաստան), Նարեկ Թովմասյան (Հայաստան):
Ֆիպրեսսի ժյուրիի անդամ են Դավիթ Մուրադյանը (Հայաստան), Գունար Բերգդալը (Շվեդիա), իսկ էկումենիկ ժյուրի` Մարեկ Լիսը (Լեհաստան), Ջիանա Ուրիցիոն (Իտալիա), Տեր Գևորգ աբեղա Սարոյանը (Հայաստան):
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 11-18-ը: