Orange ինտերնետի բաժանորդները կարող են փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ (upload) նոր` գերբարձր արագությամբ
Այսուհետ Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ գերբարձր արագությամբ` Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների և նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Այս մասին հաղորդում են ընկերությունից:
Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բոլոր բաժանորդները նոր «Արագ բեռնում» ծառայության շնորհիվ հնարավորություն են ստացել ցանցի իդելական պայմաններում դեպի ցանց բեռնումներ կատարել (upload) մինչև 2Մբ/վրկ արագությամբ: Սա հրաշալի հնարավորություն է Orange-ի հատկապես այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են փաստաթղթեր, ֆիլմեր, երաժշտություն և նկարներ բեռնում դեպի ինտերնետ և ցանկանում են դա անել հաշված վայրկյանների ընթացքում:
Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որ HSUPA տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանում և առհասարակ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ծառայությունը հասանելի է Orange-ի ողջ ցանցում, որը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը երկրի բոլոր մարզերում: Orange-ի գերարագ ինտերնետի համար նախատեսված բոլոր սարքերը` Ինտերնետ Հիմա մոդեմը և Ֆլայբոքս երթուղիչը, համատեղելի են HSUPA տեխնոլոգիաների հետ:
«Մեր ցանցի հզորացման ծավալուն աշխատանքներն արդեն ավարտվել են, որի արդյունքում արձանագրվում է ինտերնետի օգտագործման և որակի շեշտակի աճ: Սակայն մենք շարունակում ենք ընդլայնել ծածկույթն ու թողունակությունը, միաժամանակ` համալրում ցանցը նոր տեխնոլոգիաներով: Orange-ի կողմից HSUPA-ի ներդրումով Հայաստանը ևս մեկ կարևոր քայլ է անում դեպի նորարարությունը` հաստատելով իրեն որպես տարածաշրջանային առաջատար: Մենք հպարտ ենք լինել առաջին օպերատորը, ով նման հնարավորություն է ընձեռում շարժական գերարագ ինտերնետից օգտվող հաճախորդներին», ասաց Օրանժ Արմենիա ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Արագ բեռնում» ծառայությունը կարելի է ակտիվացնել ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ, և ծառայությունը կգործի մինչև տվյալ ամսվա վերջին օրը: «Արագ բեռնում» ծառայության ամսական ակտիվացումն արժե 2,000 դրամ, սակայն առաջին ակտիվացումը անվճար է:
Ինչպես միշտ, Orange-ն առաջարկում է ծառայության ակտիվացման հարմարավետ եղանակներ` անմիջապես Իմ Orange էջում my.orangearmenia.am կամ այցելելով Orange-ի որևէ խանութ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա