Գաբրիել Սարգսյանը Կարուանայի և Մալախովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը
Ռուի Լոպեսի հուշամրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վաստակեց հերթական կես միավորը` ոչ-ոքի խաղալով Կարուանայի հետ: Նույնպիսի արդյունք արձանագրվեց նաև Սալգադո-Մալախով և Կրամլինգ-Կանդելարիո պարտիաներում: Իվան Չեպարինովը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ` Կորիի նկատմամբ: Նա 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ հորիզոնականում 4 միավորով հաստատվել է Սալգադոն: Գաբրիել Սարգսյանը 3,5 միավոր արդյունքով Կարուանայի և Մալախովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Կրամլինգը վաստակել է 2, Կանդելարիոն` 1,5, Կորին` 1 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան