Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը նոր նախագահ ունի
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` մինչև2012 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բ. Սահակյանի հրամանագրով վաղաժամկետ դադարեցվեցին Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի լիազորությունները: Ըստ պաշտոնական տեղեկատվության , Վ. Ադամյանն ազատվել է իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա