Բ. Սահակյանն ընդունել է Գ. Դանիելյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և նրա տեղակալ Էմիլ Բաբայանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել փորձի փոխանակման խնդիրներին: