Սիլվերշտայն. «Հեյդար Ալիևի «ծառայությունների» մասին հոդվածները ծիծաղ են հարուցում»
Արտասահմանյան երկրներում Ադրբեջանի իշխանության հետ համագործակցող լոբբիստական կառույցները հերթական անգամ մերկացրել են Իլհամ Ալիևին: Այսպես, ԱՄՆ-ում Ադրբեջանի իշխանության հիմնական լոբբիստական աջակցությամբ զբաղվող «The Tool Shed group LLC»-ի ազգությամբ հրեա հիմնադիր և ղեկավար Կեյսոն Քեչի` «Huffington Post» թերթի էլեկտրոնային կայքում Հեյդար Ալիևին գովաբանող հոդվածին սուր առարկությամբ է պատասխանել «Los Angeles Times» թերթի թղթակից, «Associated Press» գործակալության Բրազիլիայի ներկայացուցչության նախկին աշխատակից Քեն Սիլվերշտայնը: Քեն Սիլվերշտայնը նշում է, որ «Haffington Post»-ի նման էժանագին և ժամանցային բնույթի ինտերնետային կայքերում Հեյդար Ալիևի և Ադրբեջանի համար նրա «ծառայությունների» մասին նյութերը ծիծաղ են հարուցում:
Ըստ «Ազադլըգ»-ի, Քեն Սիլվերշտայնը գրում է. «Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ, Ժողճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի` հեղինակավոր «The Washington Post»-ում Ադրբեջանի իշխանության իրական դեմքն արտացոլող հոդվածից հետո «The Shed group LLC»-ի ղեկավար Կեյսոն Քեչը ճիշտ հակառակ տեսակետ է ներկայացնում: Կեյսոն Քեչը նշում է, որ Հեյդար Ալիևը անկախություն է ձեռք բերել Ադրբեջանի համար և եղել է այդ երկրի առաջին առաջնորդը, և որ նա է դուրս բերել Սովետական բանակը երկրից: Սակայն պատմությունը կեղծել չի կարելի: Իրականությունն այն է, որ Հեյդար Ալիևը Ադրբեջանի 3-րդ առաջնորդն է եղել: 1993 թ-ին նրա իշխանության գալու ժամանակ Ադրբեջանն արդեն երեք տարի անկախ պետություն էր, իսկ սովետական և ռուսաստանյան բանակի բոլոր զորամասերն ամբողջությամբ արդեն դուրս էին բերվել Ադրբեջանից: Կեյսոն Քեչի գրած հոդվածը Իլհամ Ալիևի իշխանության գովազդն է և որևէ քաղաքական նշանակություն չունի»,- հայտնել է ճանաչված լրագրողը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան