Թուրքական Taraf թերթ. ԱՄՆ Կոնգրեսը կարող է շրջվել Թուրքիայի դեմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևին Թուրքիան, ինչպես հայտնի է, Բրազիլիայի հետ միասին դեմ քվեարկեց: Այս քայլը մեծ հաշվով չի ազդի պաշտոնական Անկարայի և ամերիկյան իշխանությունների հարաբերությունների վրա: Բայց միևնույն ժամանակ դրա հետևանքով Միացյալ Նահանգների Կոնգրեսը կարող է շրջվել Թուրքիայի դեմ:
Այս մասին հայտնում է թուրքական «Թարաֆ» (Taraf) օրաթերթի էլեկտրոնային կայքը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ: Մասնավորապես նշվում է, որ միտում կա ԱՄՆ Կոնգրեսում և Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաղասպանության բանաձևը դարձյալ օրակարգ բերել: