ԿԳ նախարար. «Թեստեր գրելու կուլտուրա դեռևս չունենք…»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսելով թեստերի կազմման մշակույթից, նշեց, որ թեստ գրելն աշխարհում դիտվում է որպես գիտության տարատեսակ:
Նրա խոսքով, նույնիսկ համալսարաններից շատերը, մասնավորապես Մոսկվայի պետական համալսարանը, թեստաբանություն և թեստագիտություն առարկան են ներդրել:
«Այն պահանջում է ոչ միայն խորը մասնագիտական գիտելիքներ, այլ նաև հոգեբանություն, մանվարժություն, տրամաբանական համապատախան տարրեր»,- ասաց նա:
Նախարարի կարծիքով, հաջորդ տարի ևս կտրուկ փոփոխություն չենք ուենանա թեստերի որակի մեջ:
«Խոստովանենք, որ թեստեր գրելու կուլտուրան դեռևս չունենք ոչ միայն ընդունելության համակարգում, այլ թեստերի որակը խնդիր է նաև բուհական քննությունների ժամանակ, որովհետև բուհերում ևս ուսանողները կատարյալ թեստերով չեն քննություններ հանձնում»,- ասաց նախարարը: