ԼՂՀ տարածք է ներխուժել ադրբեջանական զինված խմբավորում. Կա 4 զոհ, 4 վիրավոր
Նախօրեին ժամը 23.30-ի սահմաններում Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում, որի առաջխաղացումը հայկական կողմը կասեցրել է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված:
ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել:
Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: