Եվրատեսիլի հայաստանյան մասնակցին կընտրի խորհուրդը. Կատարողի մրցույթ այլևս չի լինի
«Եվրատեսիլ-2011 մրցույթի համար Հայաստանը ներկայացնող մասնակցին կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության գեղարվեստական խորհուրդը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Նրա խոսքով, այսուհետ կատարողի մրցույթ չի անցկացվի: Հիշյալ խորհուրդը կընտրի կատարողին, կհայտարարեն միայն երգի մրցույթ, որպեսզի պատասխանտվության առումով հստակություն լինի:
Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթում Հայաստանը ներկայացրած մասնակցին, ապա բանախոսը նկատեց. «Եվա Ռիվասը գուցե մեզ համար լավ տեղ չզբաղեցրեց, սակայն նրա ելույթը շատ լավն էր»:
Ինչ վերաբերում է մանկական Եվրատեսիլին, ապա Ա. Հարությունյանն ասաց, որ արդեն 30 հայտ է ներկայացված:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին