Անգլերենից անբավարար է ստացել 617 դիմորդ
Արդեն հրապարակվել են օտար լեզուների` անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, իտալերենի, պարսկերենի միասնական քննությունների գնահատականները: Քննություններն անցկացնելու համար հանրապետությունում ստեղծվել էր 33 քննական կենտրոն, իսկ ԼՂՀ-ում` 2: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնագատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Անգլերենի միասնական քննությանը մասնակցած 7454 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 617 դիմորդ: 17.5-20 միավոր է ստացել 1280 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 2662 դիմորդ, 7.5-13.25 միավոր` 2895 դիմորդ:
Անգլերենի միասնական քննության միջին միավորը 13,3-ն է: Նշենք, որ «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցության դիմում-հայտ ներկայացրած 7787 դիմորդից չի ներկայացել 333-ը:
Ֆրանսերենի միասնական քննությանը մասնակցած 424 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 10-ը: Ֆրանսերենի միասնական քննությունից 17.5-20 միավոր է ստացել 86 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 211 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 117 դիմորդ: Ֆրանսերենի միասնական քննության միջին միավորը 14,6-ն է: Քննությանից բացակայել է 9 դիմորդ:
Գերմաներենի միասնական քննությանը դիմում-հայտ ներկայացրած 512 դիմորդից բացակայել է 13 դիմորդ: Քննությանը մասնակցած 499 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 27-ը: Գերմաներենի միասնական քննությունից 17.5-20 միավոր է ստացել 88 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 226 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 158 դիմորդ: Գերմաներենի միասնական քննության միջին միավորը 14,1-ն է:
Նշենք, որ օտար լեզվի քննություններն անցկացվել են հունիսի 11-ին և տևել են երկուսուկես ժամ: