«Երաժշտության տոն»` Երևանում ու մարզերում. Ո՞ւր գնալ և ի՞նչ լսել
Հունիսի 21-ին Հայաստանում նշվելու է «Երաժշտության տոնը», որի ընթացքում Երևանի և մարզերի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները ողողվելու են բազմաժանր երաժշտական կատարումներով` դասական, երգչախմբային, ժողովրդական, ջազային, ռոք, էլեկտրոնային:
Միջոցառումները սկսվելու են առավոտյան ժամը 11.30-ին և շարունակվելու մինչև կեսգիշեր: Բացօթյա համերգներ անցկացվելու են «Անգլիական այգում» (ժ. 11:00-13:00), ՀՀ Ազգային ժողովի բակում (ժ. 19:00-ից), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերավտորիայի այգում (ժ. 20:00-ից), Շառլ Ազանավուրի հրապարակում (ժ. 20:00-ից) և «Պողոսյան պարտեզներում» (Սիրահարների այգի` ժ. 20:00-ից): Երևանում կայանալիք համերգներին մասնակցելու են մանկապատանեկան փողային նվագախմբերը, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը (համերգը կայանալու է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հովանու ներքո) և Հայաստանի երաժշտական ընկերության «Դոմինանտուս» կամերային նվագախումբը և երգչախումբը:
Շառլ Ազանավուրի հրապարակում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ուժերով կայանալու է ռոք համերգ, իսկ «Պողոսյան պարտեզներում» նույն ժամին ելույթ է ունենալու ֆրանսիայից ժամանած «Լավաշ» և «Օգրը դը բարբաք» ֆրանսիական էթնո-ջազ խմբերը:
Նշենք, որ ֆրանսիական խմբերը համերգներով հանդես են գալու նաև Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում և Գորիսում:
Բավականին հագեցած է լինելու նաև մարզային ծրագիրը: Հայաստանի 7 մարզի շուրջ 24 քաղաքներում ու գյուղերում կայանալու են համերգներ, տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ:
Երաժշտության տոնը Հայաստանում անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Այս միոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ` սկսած 2007 թվականի հունիսի 21-ից:
Նախաձեռնությունը Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն է (1982 թ.): «Երաժշտության տոնին» միացել են աշխարհի ավելի քան 110 երկրների պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողների: Եվ աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ամեն տարի հունիսի 21-ին նշում են «Երաժշտության տոնը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին