Գաբրիել Սարգսյանը բաժանեց 4-5-րդ տեղերը
Ռուի Լոպեսի հուշամրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Կանդելարիոյի հետ և վերջնարդյունքում Սալգադոյի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: Չեպարինովը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ` Կրամլինգի նկատմամբ, և 5 միավորով հռչակվեց մրցաշարի հաղթող: Կարուանան, իր հերթին, պարտության մատնեց Սալգադոյին և 4,5 միավորով 2-3-րդ տեղերը կիսեց Մալախովի հետ: Ավելացնենք, որ վերջինիս էլ հաշվետու տուրում հաջողվել է պարտության մատնել Կորիին:
Կանդելարիոն ու Կրամլինգը 2-ական միավորով համապատասխանաբար զբաղեցրեցին 6-րդ և 7-րդ տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակեց Կորին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան