Արիստոմենե Վարուդակիսը արձանագրել է, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության` ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` բարձր գնահատելով Ա. Վարուդակիսի գործունեությունը Հայաստանում:
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը համագործակցությունը համարել է փոխշահավետ` նշելով, որ այն սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, և ակտիվ ու արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել մասնավորապես մարզերում առողջապահության զարգացման ծրագրի շուրջ:
Զրուցակիցները անդրադարձել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի հակաճգնաժամային ծրագրերին: Արիստոմենե Վարուդակիսը արձանագրել է, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեև հիմնական մարտահրավերները դեռևս առկա են:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա