Գեզալ Բայրամլի. Հայաստանը տարածքային զիջումների չի գնա
Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության ղեկավարի տեղակալ Գեզալ Բայրամլին նշել է, թե ցավոք, ինչպես երևում է, Հայաստանը մտադիր չէ որևէ շրջան հանձնել Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է «Դեյ.ազ» լրատվական կայքը:
Նա ասել է,թե որոշ ժամանակ առաջ, մի պարբերականում կարդացել է այն մասին, թե «Հայաստանը փուլային տարբերակով Ադրբեջանին է հանձնելու օկուպացված շրջանները»՝ ընդգծելով, որ ինքը դրան չի հավատում:
Բայրամլիի կարծիքով, իրադարձությունների նման զարգացումն այս պահին՝ անհավատալի է:
Բայրամլին նշել է, թե Հայաստանը տարածքների հանձման հետ կապված ցանկացած առաջարկ մերժում է և դժվար է ակնկալել, թե նա, ի վերջո, կգնա տարածքների հանձման ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները