ՍԹԱՐ-ի կողմից «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամ»-ի համար հավաքագրված գումարը կազմեց ավելի քան 4 մլն դրամ
ՍԹԱՐ առևտրային ցանցը ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Ինչպես 2009-ին ակցիան կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ, որի նպատակն էր հայթայթել ֆինանսական միջոցներ «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար, որը հիմնվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա (ՀՀ Առողջապահության Նախարարություն):
«ՍԹԱՐ»-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ընկերության Կենտրոնական գրասենյակի աշխատակիցները հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանի հետ միասին բացեցին կապարակնքված արկղերը, որտեղ գտնվում էին ՍԹԱՐ առևտրային ցանցի հաճախորդների կատարած նվիրատվությունները: Հաշվարկների արդյունքում հավաքվեց 303 970 դրամ գումար: Դեռևս ակցիայի սկզում ՍԹԱՐ-ի անձնակազմի կողմից նվիրաբերվեց 459 000 դրամ, իսկ համաձայն ՍԹԱՐ-ի ղեկավարության խոստմանը հաճախորդների և աշխատակիցների կողմից հավաքված գումարին ավելացվեց ևս 1 200 000դրամ:
Բացի այդ, ընկերությունը առաջարկել էր իր գործընկերներին և մատակարարներին միանալ ակցիային, որի արդյունքում հավաքվեց 2 245 000 դրամ: Ակցիային մասնակցել են հետևյալ կազմակերպությունները. ԱՁ Խաչիկ Խաչիկյան, Իմիջ ՄԳ ՍՊԸ, Սովրանո ՍՊԸ, Արտֆուդ Արտաշատի պահածոների գործարան, Սիս Նատուրալ ՍՊԸ, Ամերիա Ֆուդ, Ապեյրոն, Ինվեստ Ինտորգ ՍՊԸ, Պոլիտան ՍՊԸ, Բարսիս ՍՊԸ, Ակվատեխավտոմատիկ ՓԲԸ, Պռոշյանի Կոնյակի Գործարան, Ունիվերսամ Ավան ՍՊԸ, Լինդա ՍՊԸ:
Այսպիսով, ՍԹԱՐ-ի կողմից «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամ»-ի համար հավաքագրված գումարը կազմեց 4 207 970 դրամ: Հավաքագրված միջոցների հանձնումը «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին տեղի կունենա հունիսի 22-ին 13:30-ին Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, որը գտնվում է Ներսիսյան 7 հասցեում: Նվիրատվության հանձնման արարողությանը ներկա կլինեն ՀՀ Առողջապահության նախարարության ներկացուցիչներ:
Հիմնադրամին աջակցությունն իրականացվում է ՍԹԱՐ սուպերմարկետի բարեգործական և սոցիալական քաղաքականության շրջանակներում: Նախատեսվում է նվիրաբերված միջոցներն օգտագործել Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում վերանորոգման աշխատանքների շարունակմանը, հիվանդասենյակների կահավորման և մնացած նպատակների իրականացմանը:
ՍԹԱՐ-ի ղեկավարությունը և աշխատակազմն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր այն հաճախորդներին և գործընկերներին, ովքեր մասնակեցել են «Միասին օգնենք երեխաներին» ակցիային: