Ռ. Յիրիկյան. ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարևոր է ՏՏ ոլորտում մեր երկրի հեղինակությունը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր հարկի տակ ընդունել է երիտասարդ բուհականների հերթական խմբին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են բջջային կապի հիմունքներին նվիրված դասընթացի:
Հեռահաղորդակցության ոլորտում տարեցտարի արձանագրվող աճը գիտության զարգացման և կուտակված փորձի ուսումնասիրության արդյունքում գործադրված ջանքերի արդյունք է: Կարևոր եզրակացությունը, որն անհրաժեշտ է վաղվա մասնագետներին` ժամանակին համահունչ ծառայություն մատուցելու պատրաստակամությունը պետք է լինի: Քայլ, որը ենթադրում է նորարարություններին հետևելու պատրաստվածության բարձր մակարդակ` շուկայում մրցունակ լինելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հյուրընկալված ուսանողների հերթական խումբը հնարավորություն է ունեցել առավել հստակ պատկերացում կազմել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին:
«Շարժական կապի ընձեռած հնարավորություններից առաջին անգամ օգտվող մարդկությունը պատկերացում անգամ չէր կարող կազմել, թե ինչ ծառայություն կարող է ապահովել այդ կապի վերջին սերունդը 89 տարի հետո: Դուք ականատեսն եք օրեցօր մեծացող այն պահանջարկի, որն արձանագրվում է ինֆորմացիոն տեղեկատվություն ստանալու հարցում: Զարգացում ապահովելու լավագույն ճանապարհը հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքում իրականացված քայլերն են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարևոր է ՏՏ ոլորտում մեր երկրի հեղինակությունը: Գործունեության սկզբից մենք առաջնորդվել ենք այդ հաջողությունը երաշխավորելու սկզբունքով և պատրաստակամ ենք` մեր փորձը ձեզ հետ կիսելու հարցում», -ուսանողներին ասել է Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությունից առավելագույնը քաղելու հարցում ուսանողներին օգնել է նաև կազմակերպության տարբեր հատվածերում կազմակերպված շրջայցը: