Guardian. Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը տապալված է
Բրիտանական «The Guardian» հեղինակավոր պարբերականը նշում է, որ Թուրքիայի «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը կատարյալ «ֆիասկո» է ապրել:
Մասնավորապես` թերթը գրում է, որ հարավային Կովկասում խաղաղարար միջնորդի դեր տանելու Թուրքիայի ջանքերը տապալեց եղբայրական Ադրբեջանը` անընդհատ սրացումների գնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախդրի կարգավորման հարցում. հատկապես` թերթը շեշտում է կիրակի օրը Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից կազմակերպված դիվերսիոն, երի արդյունքում մահացավ 4 հայ և մեկ ադրբեջանցի զինվոր: «Հայաստանի և Թուրքիայի միջև անցած տարի ստորագրվեց փաստաթուղթ, որը հավակնում էր պատմական լինել, սակայն, Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի համառության արդյունքում, որը պնդում էր, թե նախ պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը, այն տապալվեց: Արդյունքում Էրդողանն իր այդ նախաձեռնությամբ ոչ թե թուլացրեց, այլ էլ ավելի բորբոքեց լարվածությունը»,-գրում է թերթը:
«Էրդողանին ոչ մի կերպ չի հաջողվում խաղաղ ճանապարհով լուծել քրդական հարցը: Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում շարունակվում են ռազմական գործողությունները: Ո՞ր տարածաշրջանի վրա է տարածվում Թուրքիայի արտգործնախարարի կողմից շրջանառության մեջ դրված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը, եթե Թուրքիայի ներսում ռազմական բախումներ են լինում»,-գրում է «The Guardian»-ը:
Թերթը նաև անդրադարձել է Կիպրոսի հարավում Թուրքիայի խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան