Մաթեմատիկայի քննությունից 8845 դիմորդից 20 միավոր ստացել է ընդամենը 4-ը
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությանը մասնակցած 8845 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 2256-ը, մասնակիցների 25,51 տոկոսը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը 10,03-ն է:
Մաթեմատիկայի քննությունից 20 միավոր ստացել է 4 դիմորդ: 17.5-20 միավոր է ստացել 474 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 1121 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 4994 դիմորդ:
«Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանը դիմում-հայտ ներկայացրած 9290 դիմորդից քննությանը բացակայել է 445-ը: Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունն անցկացվել է հունիսի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան