Հայ շախմատիստները` Վորոնեժում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և բաժանեց 3-5-րդ տեղերը: Նա կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ռախմանովից և Խիսմատուլինից (Ռուսաստան):
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, Նիկիտա Մատինյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Սուրեն Պողոսյանը վաստակեցին 5-ական, Տիգրան Սիմոնյանը` 4,5, Գևորգ Հայրապետյանը և Վարդան Գրիգորյանը ` 4-ական, Աղասի Ինանցը` 3 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 103 շախմատիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան