Ո՞ւր են կորել գումարները. Դպրոցաշինական ծախսերի մասին շարունակում է բարձրաձայնել Ա. Բախշյանը
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նախօրեին նամակներ է ուղարկել մարզերի այն 15 դպրոցների տնօրեններին, որոնցում ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ պետք է ընթանային, որոնցում, ըստ Նախարարի, պատգամավորին տրամադրած 07.10.2009թ. տեղեկանքի, առ 01.10.2009թ. իրականացված շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 0 դրամ:
Խմբակցության տեղեկացմամբ` վերոնշյալ նամակով Անահիտ Բախշյանը մարզերի 15 դպրոցների տնօրեններին խնդրել է տրամադրել դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին տեղեկություն հաղորդող փաստաթուղթ, քանի որ, համաձայն ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի կատարողականի, նույն դպրոցների վրա ծախսվել է 494 մլն. 328 հազար դրամ:
Մասնավորապես,
. Շիրակի մարզի Հառիճ գյուղի դպրոցի շինարարական աշխատանքների ավարտը նշված է 30.09.09թ. (ըստ վերը նշված տեղեկանքի), սակայն 01.10.2009թ. դրությամբ շինարարական աշխատանքների վրա ծախսվել էր 0 դրամ, իսկ բյուջեի կատարողականով` 15մլն. 863 հազար դրամ:
. Արարատի մարզի Ավշար համայնքի դպրոցի շինարարական աշխատանքների ավարտը նշված է 20.08.09թ., սակայն 01.10.2009թ. դրությամբ շինարարական աշխատանքների վրա ծախսվել էր 0 դրամ, իսկ բյուջեի կատարողականով` 29մլն. 709 հազար դրամ:
. Գեղարքունիքի մարզի «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի շինարարական աշխատանքների ավարտը նշված է 20.12.09թ., սակայն 01.10.2009թ. դրությամբ շինարարական աշխատանքների վրա ծախսվել էր 0 դրամ, իսկ բյուջեի կատարողականով` 136 մլն. 799 հազար դրամ: