Մաթեմատիկայի քննության մասին` «Որոշեցինք, որ այդ բալը հաշվվելու է ի օգուտ դիմորդների»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, խոսելով միասնական քննությունների բողոքարկման գործընթացի մասին, հայտնեց, որ բողոքարկման գործընթացի մասնագիտական փուլը գրեթե ավարտվել է, եզրակացությունները շուտով կտրվեն բողոքարկման հանձնաժողովին:
«Վաղն արդեն կունենանք արդյունենքները, սակայն ոչ բոլոր առարկաներից: Ընդհանուր բողոքարկման արդյուքնները պարտավորված ենք հայտարարելու վերջին քննությունից հետո երեք օրվա ընթացքում»,- ասաց նա:
Նա նշեց, որ տարբեր առարկաների բողոքարկումների քանակը տարբեր է: «Օրինակ, օտար լեզուներից, աշխարհագրությունից բողոքները մեկ տասնյակից չեն անցնում, հայոց լեզվի բողոքները շատ են, սակայն հիմնականում կրկնվող բողոքներ են, և այդ ամենը հանձնաժողովը հաշվի կառնի»,-ընդգծեց նա:
Գ. Խաչատրյանի խոսքով, օրինակ, մաթեմատիկայի գնահատման ձևը դիմորդները լավ չեն հասկացել:
«Որպես կանոն, բողոքողների մեծ մասը տանը սխալ հաշվարկ են արել, սակայն ԳԹԿ աշխատակիցները տպում և ցույց են տալիս աշխատանքը: Մաթեմատիկայի թետում մեկ խնդիր կար, որ մենք համարել ենք` առաջադրանքը ոչ կոռեկտ է ձևակերպված, օրինակ, շրջանագծի և երկու լարերի հետ կապված խնդիրը, որի համար երկակի դեպք էր հնարավո սուր և բութ անկյան հետ կապված: Որոշեցինք, որ այդ բալը տրվելու է ի օգուտ դիմորդների»,- ասաց նա: