«Որքան էլ որ օրենք փոխենք, չենք ունենա միջազգային չափանիշներին համապատասխան, նույնիսկ երկու դպրոց»

«Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի վերաբերյալ.

«Կարծում եմ, որ այս նախագծերը լավ առիթ դարձան, որ հասարակությունն ու իշխանությունն աուդիտի ենթարկի մեր կրթական համակարգը` կապված դասավանդվող լեզուների հետ: Վերջին 2 ամսվա ընթացքում պարզվեց, որ.

1. Այսօր ունենք 30 դպրոցներ, որտեղ ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 1-ին դասարանից, ունենք երկլեզու գործող դասարաններ` հատուկ ստեղծված դասագրքերով:

2. Ունենք 1995թ.-ի նոյեմբերին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համաձայնագրով սահմանված կետ, որով երկլեզու դասարանների ընդլայնման միջոցով մասնավոր ուշադրություն է դարձվում մասնագիտական ֆրանսերենին: Հավանաբար այս կետի կիրառումը տարածվում է Երևանի թ.119, կամ թ. 48 ֆրանսերեն թեքումով դպրոցների ուսումնական պլանների վրա:
3. Փաստորեն ունենք նաև «Որակի միջազգային դպրոց», որտեղ առարկաներն ուսուցանվում են բացառապես անգլերեն, ինչպես նաև` ֆրանսերեն, հայերեն և ռուսերեն:

Այսինքն, «Լեզվի մասին» օրենքի խախտումով են գործում վերոնշյալ դպրոցները կամ դասարանները, որովհետև վերոնշյալ օրենքով օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, այս մասին նշել է թե նախարարը, թե մեր հանձնաժողովի նախագահը:

Հանրապետության նախագահն էլ ասում է, թե քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու մասին: Չգիտեմ, թե Հանրապետության նախագահը, որպես միջազգային չափանիշ, ինչ նկատի ունի, ես ուսումնասիրել եմ միջազգային չափանիշներ ասած հասկացությունն ըստ ԵԽԽՎ-ի, որը Լեզվաքաղաքականության բաժնի 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանի մասին հրապարակած «Լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ» վերնագրով ուսումնասիրության մեջ գրված է. «Եվրախորհրդի տեսակետն այն է, որ լեզվական կրթության վերլուծությունն ու արժևորումը հնարավոր չէ մասնատել և որ երկրում լեզուների ուսուցումն ու ուսումնառությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն` ներառելով պետական լեզվի, ինչպես նաև` փոքրամասնությունների և օտար լեզուների ուսուցումը: Այսինքն, զարգացնել բազմալեզու հանրակրթական և բուհական համակարգ»:

Այս հրապարակման մեջ կա 15 «Առաջարկ հետագա գործողությունների համար», օրինակ` դրանցից մեկը` ինքնության հարցերի հետ առնչվող այսպիսի առաջարկ. «Հանրային քննարկումներ սկսել և բացահայտել քաղաքացիական հասարակության, կրթության մեջ և ընտանիքում հայերենի դերի մասին (ներառյալ օժանդակությունը Սփյուռքին), առաջ քաշել «լեզվակրթություն» ընդհանրական գաղափարը», համալսարաններում զարգացնել ուսանողների երկլեզու կարողությունները և այլն: Այս առաջարկն ինձ զարմացրեց այնքանով, որ օտար փորձագետները մեզ առաջարկում են քաղաքացիական հասարակության մեջ, ընտանիքում քննարկումների միջոցով բարձրացնել հայերենի դերը: Այս առաջարկի մասին շատ մտածեցի: Չգիտեմ, թե իրենք ինչ նկատի ունեն, սակայն կարծում եմ, որ այս առումով բացթողում ունենք, բավական է երևի, լալկան գրական գործերով կայացնենք մեր ապագա քաղաքացիներին, այս առումով կարևոր անելիք ունեն մեր գրականագետները` գրականության ծրագրերում ավելի շատ ընդգրկեն մեր ազգային արժանապատվությունը սնուցող, ազգային ոգին, մեր նկարագիրն ու ազատատենչ ինքնությունը ներբողող գործեր, պատմության դասագրքերը գրողներն ավելի հետաքրքիր ներկայացնեն մեր պատմության հերոսական էջերն ու պատմական հերոսներին, հատկապես մերօրյա: Յուրաքանչյուր աշակերտի մեջ ներարկել մեր էպոսն ու ներշնչել, որ ինքն է Փոքր Մհերը և ազգը իրեն է սպասում:

Ուզում եմ ասել, որ հայրենասիրության զգացում ներարկելը, մեծ հաշվով, սկսվում է մայրենիից և ավարտվում մայրենիով:
Առաջարկվում է նաև աջակցել փորձարարական կամ մասնագիտացված դպրոցների գաղափարին` լեզվի մասին օրենքի որոշ դրույթների կասեցմամբ: Լավ չեմ հասկանում, թե ինչ են նկատի ունեցել «կասեցում» բառով, որովհետև վերոնշյալ ուսումնասիրության հայերեն թարգմանությունը շատ անհաջող էր, բայց մեր առաջարկությունների մեջ կանդրադառնամ այս մտքին:

Իսկ Գերմանիայի և Ֆրանսիայի նմանատիպ դպրոցների վերաբերյալ ունեցանք հետևյալ տեղեկությունը: Գերմանիայում գործում է միջնակարգ կրթության միջազգային դպրոց ավագ դպրոցի հիմքի վրա, 16-18 տարեկանների համար` 2 տարով, ուսուցումը անգլերեն է, պարտադիր ուսումնասիրում են գերմաներեն:

Ֆրանսիայում գործում է Բորդոյի միջազգային դպրոց IGCSE ծրագրով անգլերեն լեզվով, ֆրանսերենը պարտադիր առարկա է: Ոչ մի բացառություն` պետական լեզվի նկատմամբ:

Ի՞նչ ենք առաջարկում, ասում ենք այո, նման միջազգային չափանիշներով դպրոց անհրաժեշտ է ունենալ: Դրա համար առաջարկում ենք «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ առաջարկվող փոփոխությունը, այսինքն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, նախադասությունը հանել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կրթության լեզուն գրական հայերենն է, որն ունի պետական լեզվի կարգավիճակ թե Սահմանադրությամբ, թե հռչակագրով, թե Ազգային անվտանգության ռազմավարությամբ:

Առաջարկում ենք 2-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ առաջարկվող «մասնագիտական»-ին նախորդի նաև «նախամասնագիտական» բառը, որը թույլ կտա ավագ դպրոցներում ունենալ մայրենիի հենքի վրա, օտարալեզու, երկլեզու դասավանդում` դպրոցի ընտրությամբ:
3-րդ պարբերությունը չփոփոխել:
Այսքանը «Լեզվի մասին» օրենքի մասով:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը հանել, այսինքն «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդված 9-րդ մասը թողնել անփոփոխ:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման մեջ թողնել միայն երրորդ աստիճանը:
Օրենքով սահմանել այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր հասկացությունները:
Մնացած բոլոր նպատակները, կապված միջազգային չափորոշիչներին, համապատասխան կրթություն կազմակերպելու տեսլականի հետ, ոչ միայն անհրաժեշտ են, այլև ուշացած:

Բազմիցս ասվել, նշվել է, որ «Հանրակրթության մասին» օրենքը Կառավարությանը տալիս է թե այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան ուսումնական հաստատություն ստեղծելու նպատակով որոշում կայացնելու մասին հնարավորություն, հոդված 8, կետ 3, թե այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատություն կարող է ստեղծվել, թե օտար լեզուների խորացված ուսուցում կազմակերպել ինչպես միջին, այնպես էլ ավագ դպրոցներում:
Կրկին գանք բազմալեզու կրթությանը կամ այդպիսի կրթություն պահանջող միջազգային չափանիշներին: Ո՞վ է դասավանդելու այդ դպրոցներում: Քանի դեռ մեր մանկավարժներ պատրաստող Մանկավարժական համալսարանն այսքան հեռու է միջազգային չափանիշներից և քանի դեռ նրա ծրագրերն ու կրթության կազմակերպման բովանդակությունը չի համապատասխանեցվելու միջազգային չափանիշներին, ակնկալել, որ մայրենիով հանրակրթությունը մեզանում որակ կունենա, էլ ուր մնաց բազմալեզու հանրակրթությունը, երազելուց այն կողմ չենք անցնելու: Այսինքն խնդիրը միայն օրենքը փոփոխելը չէ, այլ շատ ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած:
 
Այդ միջազգային դպրոցի ուսուցիչներն ովքե՞ր են լինելու, որտեղի՞ց են գալու: Կարծում եմ` Հանրային խորհրդի ազգային անվտանգության հանձնաժողովի պահանջը` ետ կանչել նախագիծը, հենց այս կոնտեքստում պետք է նայել: Հասկանալի է, որ նմանատիպ դպրոցներ բացելու հրամայականը գալիս է լուրջ ներդրումների ակնկալիքից: Թող լինեն օրենքով սահմանված կարգով: Սակայն ինձ հանգիստ չի տալիս հետևյալ միտքը, եթե ինչ որ մարդիկ ներդումներ չառաջարկեին, այսինքն այս նախագծերը հասարակության քննարկմանը ներկայացնելու առիթը չլիներ, ապա հանրակրթության առկա որակի ցածրագույն լինելու փաստը այդպես էլ չէր ճանաչվելու, դրա մասին բարձրաձայն չէր խոսվելու և Հանրապետության Նախագահը չէր խոստովանելու, որ վատ կլինի՞, եթե միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն տվող մի քանի մասնավոր դպրոց ունենանք:
Ես կրկին ողջունում եմ այս օրենքների նախագծերն Ազգային Ժողով բերելն այնքանով, որքանով որ առիթն ունեմ բարձրաձայնելու հետևյալ սպանիչ երևույթների մասին: Ասում եք ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան 2 դպրոց, հետո կբարձրացնենք մեր հանրակրթության որակը, ինչպե՞ս, եթե

1. դեռևս անցյալ տարի այս ժամանակ ահազանգվել է քննությունից առաջ քննական թեստերի արտահոսքի մասին, այսինքն կեղծ քննությունների, այսինքն կրթության որակի չափանիշը կեղծելու մասին, ոչինչ չի ձեռնարկվել ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի:
2. Դպրոցների տնօրեններ կան, որ համարձակվում են շրջանցել Կրթության նախարարի հրամանը և էքստեռն քննություն են անցկացնում: 39-ը հայտնաբերվում են, բայց 3500 աշակերտ դուրս է եկել դպրոցից, ու՞ր են մնացածները:
3. Կրթության տեսչությունը Դպրոցներում հայտնաբերում է աշակերտների թվի հավելագրում, ինչպես օրինակ Ապարանի թ.1,2,3 և միայն թ. երեք դպրոցում վաթսունութ աշակերտ, հաղորդում եմ դատախազություն, պատասխանի մեջ , որը շատ հեռու է միջազգային չափանիշներից, թափանցիկ երևում է, թե ինչպես է պարտակվել կեղծիքն ու կոռուպցիան: Մեզանում ո՞վ չգիտի, թե ինչն է վերոնշյալ տնօրեններին թև տալիս կեղծել, օրենքը շրջանցել, վկայականներ ծախել: Վերջերս մի տնօրենի բացահայտել են, հետաքրքրվեք, թե որ կուսակցության մտերիմն է եղել, եթե չգիտեք, կարող եմ օգնել:
Համատարած անպատժելության մթնոլորտ:

Որպես հետևություն ուզում եմ ասել, որ չունենք կեղծիքի, կոռուցիայի դեմ պայքարող միջազգային չափանիշներին համապատասխան մարմին, չունենք միջազգային չափանիշներին համապատասխան արդարադատություն: Չունենք միջազգային չափանիշներին համապատասխան հեռուստատեսություն, ԶԼՄ-ներ, այսինքն ազատ խոսք, քննադատություն, բազմակարծություն:
Հարգելի քաղաքական իշխանություն, դուք էլ շատ լավ հասկանում եք, որ քանի դեռ չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող արդարադատություն, ազատ խոսք, բազմակարծություն և չենք հաջողում ժողովրդավարության մեջ, որն ամրագրել ենք Սահմանադրությամբ, ուրեմն որքան էլ որ օրենք փոխենք, չենք ունենա միջազգային չափանիշներին համապատասխան, նույնիսկ երկու դպրոց:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}