Պ. Զեյթունցյան. «Հայկական դպրոցն ուժեղացրեք»
«Հրապարակը» տպագրել է արձակագիր Պերճ Զեյթունցյանի հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Այսօր հիմնական խնդիրը ոչ թե օտարալեզու դպրոցներ ստեղծելը պետք է լինի, այլ հայ դպրոցն ուժեղացնելը, հայ դպրոցներում ուսուցման մակարդակը բարձրացնելը: … Մարդը պատկանում է այն ազգությանը, որի լեզվով մտածում է: Եթե մենք այսօր երեխային կամ ապագա քաղաքացուն ստիպենք ռուսերեն մտածել, նա արդեն հայ չէ, նա հինգերորդ շարասյուն է Հայաստանում, որովհետև լեզուն մտածողություն է, լեզուն ամեն ինչ է, մարդու դեմքն է:
Եթե հայկական դպրոցն ուժեղացնեն, օտար լեզվի հետ կապված բոլոր հարցերը կարելի է լուծել հայկական դպրոցի սահմաններում, ինչպես սփյուռքում է դա արվում»: