Քաղաքական 18:06 23/06/2010

Նախագահ. Հայաստանը հանձնառու է ստեղծել փոխադարձ շահերով ու պարտավորություններով ամրագրված կայունության, անվտանգության միջավայր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում


Հարգարժա՛ն նախագահող,

Հարգելի՛ ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին կանցլերի անունը կրող այս հեղինակավոր հիմնադրամում ելույթ ունենալու հնարավորության համար և ողջունում եմ այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին, նաև հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորապես պարոն Փոթերինգին, ում հետ համատեղ աշխատանքի առիթ եմ ունեցել: Ուրախ եմ, պարոն Փոթերինգ, կրկին հանդիպելու և մեր տարածաշրջանի հանդեպ Ձեր մշտական ուշադրության համար: Կոնրադ Ադենաուերի տեսլականը, որով կանխորոշվեց հետպատերազմյան Գերմանիայի քաղաքական կողմնորոշումը և հնարավոր դարձավ Եվրոպայի միասնականության գաղափարի իրականացումը, քաղաքական խոհեմության փայլուն օրինակ է, որի արդիականությունը չի նվազել անգամ այսօր` տասնամյակներ անց:

Հարգելի ներկաներ,

Այսօր ես խոսելու եմ Հարավային Կովկասի մասին, նրա դերի, կարևորության, նրա ներկայի և, որ ավելի կարևոր է, նրա ապագայի մասին: Ինչպես ասես մեր տարածաշրջանը չի բնորոշվել` Ասիան Եվրոպային կապող կամուրջ, էներգետիկ անվտանգության ապահովման հանգույց, կայունության կամ անկայունության գործոն, հաղորդակցության ուղիների տարանցիկ գոտի, ուժերի մրցակցության կամ շահերի համադրման թատերաբեմ. այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլոր այս բնորոշումները սառն են, անհաղորդ և անտարբերությամբ լի, քանի որ դրանցում չեն երևում, պարզապես բացակայում են տարածաշրջանի բնակիչները, ժողովուրդները` որպես հավաքական ինքնության և մշակույթի կրողներ, և այդտեղ ապրող ժողովուրդների միջև եղած տարբերությունները, նրանց զարգացման ուղղվածությունն ու միտումները:

Ավելին ասեմ. նման բնորոշումներով ուղղորդված ընկալումները խանգարում են նաև մեզ և նպաստում, որ, ինչպես Կոնրադ Ադենաուերն էր ասում, «լինելով մեկ արևի տակ` չունենանք ընդհանուր հորիզոն»:

Անշուշտ, շատ չեն աշխարհում տարածքները, որտեղ ժողովուրդների, էթնիկական խմբերի, մշակութային, կրոնական, քաղաքակրթական նման բազմազանություն կա: Սակայն հենց սա է մեր իրական հարստությունը: Մենք պետք է կարողանանք բարձրանալ և առաջ շարժվել ոչ թե այս բազմազանությանը դեմ գնալով կամ մեկս մյուսի ունեցածը մերժելով, այլ միմյանց լրացնելով, փոխհարստացնելով, ինչպես արել և անում են եվրոպական այլ երկրներ:

Ավելի քան 3000 կմ երկարությամբ միջազգային սահման կա Կովկասում, և ես ցավով եմ արձանագրում, որ այս սահմաններն ավելի շատ բաժանում, քան միավորում են մեզ: Այո՛, շատ չեն նաև աշխարհում տարածաշրջանները, որտեղ բնակվողները նմանատիպ պատմական խնդիրներ, ցավ և անգամ թշնամանք ունեն միմյանց հանդեպ: Սակայն այստեղ էլ արդիական է Կոնրադ Ադենաուերի օրինակը. ժամանակին նա տեսավ ապագա Եվրոպան և ապագա Գերմանիայի տեղը այդ Եվրոպայում:

Հնարավո՞ր է արդյոք նույնօրինակ ապագա մեր տարածաշրջանի համար: Անշու՛շտ հնարավոր է: Հնարավոր է միայն նպատակը գիտակցելու, այն միասնաբար շարադրելու, ճիշտ հրամցնելու, համընդհանուր ընկալելու և դեպի նպատակը շարժվելու ամուր կամքի, ավելի լայն ու հեռուն նայել կարողացող քաղաքական առաջնորդության պայմաններում: Բա՞րդ է հնչում. միգուցե: Բայց ոչ այստեղ` Եվրոպայում: Սա մի ճանապարհ է, որով անցնողների ձեռքբերումները բոլորիս աչքի առջև են: Այդ ձեռքբերումները ոգևորիչ են, իսկ անցումը` արժանի ընդօրինակման:

Սառը պատերազմի ավարտը աշխարհի բազմաթիվ կետերում կայունացում ու խաղաղություն բերեց: Բայց եղան նաև տարածքներ, որոնց թվում էր նաև Հարավային Կովկասը, որտեղ սառը պատերազմի ավարտով սկսվեց չափից ավելի թեժ հակամարտությունների ժամանակաշրջան: Նորանկախ երկրների պետական շինարարությունը զուգորդվեց պատերազմներով, հեղաշրջումներով, տնտեսական աղետալի ճգնաժամերով, հասարակությունները դարձան ռազմականացված, այլատյաց, անհանդուրժող ախոյաններ: Անցել է շուրջ երկու տասնամյակ: Արդյո՞ք անհրաժեշտ դասեր ենք քաղել մեր իսկ ոչ վաղ անցյալից: Իմ դիտարկումների պատասխանը բացասական է:

Հետճգնաժամային հասարակություններում քաղաքական գործչի համար ամենահեշտ, գուցեև ամենագայթակղիչ լուծումը ազգայնական քարտը խաղարկելն է: Պատերազմներից, ճգնաժամերից, տնտեսական անկումից դուրս եկող հասարակության համար դա կարող է ընկալվել որպես փրկարար փարոս. «Ես ձեզ կփրկեմ, որովհետև դուք իմ տեսակն եք»: Բայց սա խաբուսիկ լուծում է, գուցեև ունակ ապահովելու հասարակության ներքին ուժերի կարճատև համախմբումը: Բայց սա ապագային ուղղված լուծում չէ: Չի կարող լինել: Անիմաստ է վթարային շենքում փորձել վերանորոգել սեփական բնակարանը և հուսալ, որ ապահովել ես անվտանգությանդ խնդիրը: Առավել ևս չի կարելի սեփական անվտանգությունը կամ բարեկեցությունը կառուցել հարևանի հաշվին: Հարևանները նման քայլերը հեշտ չեն մոռանում: Դեպի հարևան շենք տանող մեկ-երկու խողովակը չի կարող ապահովել ո՛չ անվտանգությունդ, ո՛չ բարեկեցությունդ, առավել ևս` էականորեն մեծացնել բնակարանատերի նշանակությունն այլոց աչքում:

Մեր տարածաշրջանում մինչ օրս իրականացված ամենամեծ տնտեսական նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր, որը ոմանք կոչում էին «համաշխարհային նախագիծ», «դարի նախագիծ» և այլն: Վրաստանում 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում, երբ այդ նավթամուղի աշխատանքը դադարեցվեց, համաշխարհային նավթի գները տատանում չարձանագրեցին: Սա է ինձ համար այդ ծրագրի «համաշխարհային» լինել-չլինելու լավագույն գնահատականը: Իսկ ի՞նչ տվեց այդ ծրագիրը տարածաշրջանին: Բաժանարար գծերի խորացում, սպառազինությունների մրցավազք, ռազմական հռետորիկայի աճ… Սա՞ էր ակնկալվող «անվտանգությունն ու բարեկեցությունը»: Աստված մի արասցե, որ տարածաշրջանը ճաշակի այդ ծրագրի բոլոր /չակերտավոր/ «բարիքները»:

Այդ առումով կարևոր է, որ բոլոր հետագա ծրագրերն ու սցենարները բերեն հավասարակշռության ապահովմանը, ոչ թե հակադրությունների սրմանն ու ուժային լուծումների գայթակղության խորացմանը:

Երբեմն լսում եմ, ինչպես այս կամ այն ժողովրդի ներկայացուցիչը հպարտությամբ է ներկայացնում «քաղաքակրթությունների խաչմերուկում» իր ժողովրդի գտնվելու փաստը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ես էլ եմ տարբեր առիթներով օգտագործել դա: Իսկապես, ես էլ եմ ներկայացուցիչը մի ժողովրդի, որն իր հազարամյակների գոյության ընթացքում մշտապես գտնվել է այդպիսի խաչմերուկում: Եվ ոչ միայն աշխարհագրորեն: Մենք եղել ենք կրոնների, կայսերական նկրտումների, լեզվախմբերի, աշխարհընկալումների, իսկ 20-րդ դարի ընթացքում` նաև գաղափարախոսությունների խաչմերուկում: Այդ հանգամանքը նպաստել է մեր ժողովրդի զարգացմանը հոգեպես, մշակութապես: Սակայն այն նաև իմ ժողովրդի համար սոսկալի աղետների պատճառ է դարձել: «Խաչմերուկում» ապրող փոքր ժողովուրդները կհասկանան ինձ:

Մենք արագությամբ մտնում ենք պատմության մի փուլ, որը ենթադրում է բազմաբևեռ աշխարհ: Կարծում եմ, արդարացված են մտավախությունները, որ Հյուսիս-¬Հարավ-¬Արևելք¬-Արևմուտք հակադրության սրացման նույնիսկ թույլ դրսևորումներն ունակ են ջլատելու մեր “խաչմերուկ”-տարածաշրջանը, իսկ կայունությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել առաջին կրակոցը: 2008թ. մեծ ճիգերի և զսպվածության շնորհիվ հաջողվեց խուսափել ռազմական առճակատման տարածումից: Երկրորդ անգամ նման հնարավորություն կարող է չտրվել: Ի վերջո, հարյուր տարի առաջ ո՞վ կարող էր ենթադրել, որ Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը կարող է առիթ դառնալ 16 միլիոն մարդկանց սպանության, ևս 31 միլիոն մարդկանց դարձնելով հաշմանդամ:

Եթե կարող ենք ընտրություն կատարել մեր տարածաշրջանի վերաբերյալ քիչ առաջ նշված բնորոշումների միջև, ապա Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն նման աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն` գիտակցել ու տեսնել ապագան` «ընդհանուր հորիզոնը»:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Համաշխարհային փորձի խտացումը վկայում է, որ մարդիկ ոչնչի շուրջ պատրաստ չեն ավելի արագ համաձայնության գալ, քան տնտեսական շահի շուրջ:

Բոլոր օրինակներն ապացուցում են տնտեսական համագործակցությամբ ինտեգրացման և քաղաքական խնդիրների լուծման երկարաժամկետ կայունությունը:

Հարավային Կովկասը կարող է համադրել բոլոր կողմերի՝ գործընկեր երկրների, տարածաշրջանային առաջնորդների, ներդրողների շահերը: Իրավիճակը, երբ բոլորը` գերտերությունները, տարածաշրջանային առաջատարներն ու շահագրգիռ մյուս կողմերը, հնարավորություն ունեն փոխլրացման ճանապարհով արդյունավետորեն բավարարել իրենց շահը, ունակ է հետ պահել ցանկացած մեկին ամեն ինչ խառնելու գայթակղությունից:

Ես հասկանում եմ, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: Տարածաշրջանի համար խիստ կարևոր է Իրանի՝ վտանգված լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկա լուծում ո՛չ վաղվա խնդիրների, ո՛չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար:

Իսկ արդյո՞ք հարավկովկասյան «տնտեսական կարկանդակը» կբավարարի բոլորին: Միգուցե փոքր կարկանդակի մասնատումը շատերի ախորժակը չի կարող բավարարել, բայց ճիշտ լուծումը կարկանդակը մեկին կամ երկուսին հանձնելը չէ, առավել ևս, որ դրանով խնդիրները միայն սկսվում են: Ուղղակի անհրաժեշտ է թխել ավելի մեծ կարկանդակ:

Եթե խոսում ենք էներգետիկայի մասին, ուրեմն տարածաշրջանը էներգակիրների աղբյուրից պետք է վերածել էներգետիկ հանգույցի: Եթե խոսում ենք փակուղու և փակ սահմանների մասին, դրանց փոխարեն տարածաշրջանը պետք է դարձնել հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող տրանսպորտային հանգույց: Անհրաժեշտ է բազմազանեցնել ծրագրերի ուղղվածությունը: Միայն արևելքից արևմուտք ձգվող նավթամուղներն ու գազամուղները, հաղորդակցության ուղիները չեն կարող ապահովել կայունություն, անվտանգություն և բարգավաճում տարածաշրջանում:

Վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք մի քանի խոշոր ծրագրեր:

Էական զարգացումներ ունենք էներգետիկայի ոլորտում: Ավարտելով նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը և շարունակելով հնի շահագործումը` մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում ԱԷԿ-ի նոր, առավել հզոր բլոկի կառուցմանը: Արդյունքում մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի կարևոր մատակարար:

Մենք սկսում ենք նաև Վրաստանի նավահանգիստները Հայաստանի տարածքով Իրանի սահմանին կապող ժամանակակից արագընթաց ճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագրում ենք նաև սկսել Հայաստան-Իրան երկաթուղու նախագծման աշխատանքները: Այս ենթակառուցվածքային ծրագրերն իսկապես հեղափոխական նշանակություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության առումով` Սև ծովը կապելով Պարսից ծոցին և Հնդկական օվկիանոսին, իսկ Իրանի միջոցով նաև Միջին Ասիային և ապագայում` մինչև Պակիստան ու Հնդկաստան:

Այս խոշոր ծրագրերի աջակիցներ ու հովանավորներ փնտրելիս մենք վերցրել ենք խիստ լայն սպեկտր` Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Բրյուսելից մինչև Պեկին ու Տոկիո: Եվ խնդիրը չի սահմանափակվում սոսկ պոտենցիալ ներդրողների որոնմամբ: Մեր պատկերացմամբ խնդիրն ավելի լայն է` ապահովել պոտենցիալ շահագրգիռ երկրների լայն ցանց և դրանով իսկ հնարավորինս լայն շահերի համադրում: Մենք իրապես կցանկանայինք տեսնել եվրոպական հսկաների` Գերմանիայի, Ֆրանսիայի ավելի մեծ ակտիվություն այս ուղղությամբ: Ի վերջո հարցն այն չէ` պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել այս կամ այն ծրագրում: Հարցն ավելի լայնամասշտաբ է` պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել տարածաշրջանի ապագայի համար:

Դիտարկելով խնդիրը զուտ տնտեսական շահավետության տեսակետից, մենք անտեսում ենք ամենակարևոր բաղադրիչը` անվտանգության և համաչափ զարգացման մակարդակի էական բարձրացումը: Ի վերջո, պնդումը, թե տարածաշրջանի ներքին խնդիրները լոկ տարածաշրջանի ներքին խնդիրներն են և անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է սառեցնել տարածաշրջանային մակարդակով, դեռևս ապացուցման կարիք ունի:

Ուզում եմ նաև հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը «յուղել» տնտեսական առատ աջակցությամբ: Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ: Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավորվածության կատարման «պարտադրող կողմը», ում լիազորությունները չեն վիճարկվում և չեն վիճարկվելու որևէ մեկի կողմից: Այդ մոտեցումը աշխատում է Բալկաններում, բայց «պարտադրող կողմի» բացակայության պայմաններում չի աշխատել բազում այլ վայրերում, ամենավառ օրինակը Պաղեստինն է:

Ինչևէ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում քաղաքական համապարփակ լուծումների կայացումը համարում եմ քիչ հավանական, իսկ տարածաշրջանային տնտեսական համագործակցության աշխուժացումն ինքը կստիպի վերանայել փակ սահմանների և սառած հարաբերությունների առկա ստատուսքվոն և հակամարտությունների լուծման համար փոխվստահության մթնոլորտ կձևավորի:

Ուզում եմ մի փոքր շեղում կատարել` խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնության հետևանքով տեղի ունեցած զարգացումների փորձառության մասին: Այն մտահոգությունները, որ այսօր ես հնչեցնում եմ տարածաշրջանի անվտանգության խնդիրների առումով, մեծապես առաջնորդում էին մեզ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս: Դա և՛ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությունն էր, և՛ բաժանարար գծերի վերացումն ու երկխոսության մթնոլորտի հաստատումը, և՛ տնտեսական համագործակցության խթանումը` որպես նաև հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական: Ինչու՞ մեր նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ: Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին. նախապայմանների, թելադրանքի և անգամ սպառնալիքների լեզվին: Մինչև օրս էլ Եվրոպայի միակ փակ, հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին:

Անշուշտ, թուրքական կողմից Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաև այլևայլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերևս ավելացնեն նաև ադրբեջանական ճնշման գործոնը: Որոշ արևմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երևույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար: Միգուցե, ժամանակը ցույց կտա: Ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռևս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, «ես ուժեղ եմ, հետևաբար ես եմ թելադրելու լուծումները» մոտեցումները: «Հարևանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը» զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակի իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում:

Իմ խորին համոզմամբ ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները վեր կանգնեն նեղ քաղաքական օրակարգերից ու հակասություններից, ի ցույց դնելով իսկական առաջնորդական հատկանիշներ՝ ուղղված ապագայի կերտմանը, այլ ոչ անցյալը վերապրելուն: Հուսով եմ` նման փոփոխություններ կարող ենք տեսնել առաջնորդների հենց այս սերնդի մոտ:

Հայաստանը բազմիցս կոչ է արել իր արևելյան հարևանին` Ադրբեջանին, մեր երկրների հնարավորություններն ի սպաս դնել տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը: Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երեխաներին չեն կարող լավ ապագա խոստանալ: Եվ ես դա ասում եմ որպես մի մարդ, ով անցել է իրեն պարտադրված պատերազմի բովով, ճաշակել հաղթանակի բերկրանքը, բայց և երբեք չի մոռանա պատերազմի պատճառած դառնությունները: Ի վերջո, մի օր, երբ տարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապես կարող ենք շատ ավելի հեշտությամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապահովել մեր ժողովուրդների ապահով, անվտանգ և բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության և կասկածանքի մթնոլորտում: Համոզված եմ, որ տարածաշրջանային ինտեգրացիայի մեր մոտեցումները կիսում են նաև Վրաստանի մեր գործընկերները:

Մենք իրավունք ունենք նաև նման վերաբերմունք ակնկալել տարածաշրջանում ներգրավված մեր գործընկերներից: Մենք անընդհատ խոսում ենք ինտեգրացիան և փոխկապակցվածությունը խթանելու մասին, բայց ի՞նչ քայլեր ենք անում:

Նույնիսկ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում մենք հանգիստ նայում ենք, թե ինչպես ծրագրին միացած որոշ երկրներ փորձում են սահմանափակել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Օրինակ Ադրբեջանը, ոգևորվելով երկար տարիներ ՏՐԱՍԵԿԱ ծրագրին Հայաստանի մասնակցությունը սահմանափակելու իր ջանքերից, փորձում է նույն գործելաոճը տարածել նաև Արևելյան գործընկերության վրա:

Հարգելի՛ բարեկամներ,

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակություն կառուցելու նպատակին և հանձնառու է ստեղծել տարածաշրջանում փոխադարձ շահերով ու պարտավորություններով ամրագրված կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայր:

Ինչպես Մարտին Լյութերն էր ասում. «Ամեն ինչ աշխարհում հույսով է արվում»: Ես հույս ունեմ, որ մի օր մեր հարևանների և բարեկամների հետ իրական ու գործնական երկխոսություն կսկսենք՝ մեկ սեղանի շուրջ հավաքելով բոլորին. դա է պահանջում «ընդհանուր հորիզոնի տրամաբանությունը»: Եւ վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ այն հարցադրմանը, թե «հնարավո՞ր է դա մեր տարածաշրջանում», կլսենք հստակ պատասխան` այո՛:

Շնորհակալություն ուշադրության համար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}