Այսօր անցկացվեց վերջին միասնական քննությունը
Այսօր անցկացվեց վերջին միասնական քննությունը «Ռուսաց լեզու» առարկայից: Քննությանը մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոն դիմում-հայտ էին ներկայացրել շուրջ 1048 դիմորդ: Այս քննությունը անցկացնելու համար ՀՀ-ում և ԼՂՀ-ում ձևավորվել է 13 քննական կենտրոն:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար Նարինե Բայաթյան նշեց, որ այս քննական կենտրոնը միակն է Երևանում, որտեղ քննություն հանձնելու համար հայտագրվել էր 154
դիմորդ, սակայն այսօր բացակա` 16-ը:
«Քննական կենտրոնի հաձնախումբը բարյացակամ է տրամադրված: Դիմորդները վերջին քննությունն են հանձնում և քննություն հանձնելու համապատասխան փորձ ունեն: Ակնկալում ենք, որ դրա հիման վրա կենտրոնացած կգրեն և բարձր միավորներ կստանան»,- ասաց նա:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն այս տարի միասնական քննությունների կազմակերպումը, ընդհանուր առմաբ, գնահատեց նորմալ:
«Այս տարի քննությունները նախորդներից ավելի լավ են կազմակերպված եղել, դահլիճները ավելի հանգիստ են եղել: Առաջ մեզ մեղադրում էին, որ դահլիճներում աղմուկ է, և վատ առաջադիմությամբ երեխաները բարձր միավորներ են հավաքում` արտագրելու միոջոցով: Այս տարի բացառվել է արտագրելու հնարավորությունը և գուցե դա է եղել պատճառներից մեկը, որ միջին միավորներն ավելի ցածր են եղել»,-ասաց նա:
Նրա խոսքով, այս տարի փոխվել է նաև ձևաթղթերի հավաքելու ձևը. նախորդ տարվա պես այս տարի վերջին պահին բոլորը միասին դուրս չեն եկել, որը հնարավորություն էր ստեղծում դիմորդներին վերջին պահերին այլ երեխաներից` հարցուփորձ անելով պատասխանների չլրացված կետերում նշումներ կատարել ու դրանով բարձր գնահատական ստանալ:
«Այս տարի ձևաթղթերը դիմորդներից հավաքվել և պատճենահանվել է հերթականությամբ: Այս տարի նաև երկուական տարբերակ է գործածվել: Եթե նախորդ տարում գրեթե նույնատիպ առաջադրանքներ էին տեղադրված տարբերակներում, ապա այս տարի մշակվել է թեստի երկու տարբերակ` իրարից տարբեր, և կրկին արտագրելու և տրմաբանությամբ լուծելու հավանականությունը փոքրացել է»,- ավելացրեց նա:
Նշենք, որ քննության տևել է տևել է 2,5 ժամ: