Շարունակվում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման բողոքի ակցիան
Կառավարության նիստերի դահլիճի հարևանությամբ այսօր էլ շարունակվեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման բողոքի ակցիան:
Նշենք, որ , այսօր Ազգային Ժողովը կշարունակի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի քննարկումը:
Դրսում հավաքվածները դիմավորում էին շենք մտնող պատգամավորներին նույն գոչյուններով, ինչ և շաբաթներ առաջ, երբ նախագծերը դեռ չէին էլ մտել ԱԺ օրակարգ:
Շարժման ակտիվիստները, շարունակում են պահանջել պատգամավորներից հետ ուղարկել վտանգավոր նախագծերը ու թողնել «հայերեն դպրոցը մանուկներին»:
Բացի այս, նրանք կառավարությունից պահանջում են նաև ստեղծել օրենսդրական երաշխիքներ, որպեսզի ապագայում առհասարակ բացառվեն նմանօրինակ նախաձեռնությունները և հարցը կասեցնելուց հետո ուշադրությունը սևեռեն հանրակրթության մի շարք խնդիրների վրա:
Օրինակ, որ բոլոր դպրոցներում օտար լեզուների խորացված ուսուցումը դրվի հայոց լեզվի հիմքի վրա կամ օտար լեզուների դասավանդման միջպետական և մասնավոր կենտրոնների ստեղծման ու դրանց գործունեության խրախուսման հնարավորություններն, ասենք, հարկային արտոնությունների կիրառմամբ լինի և այլն:
Իսկ մինչ դրան հասնելը, ակտիվիստները շարունակում էին ամեն շենք մտնող պատգամավորի «ազգադավ», «դավաճան», «цехаկրոն» ու նմանօրինակ պիտակներ կպցնել, իսկ նրանց, որ իրենց պես դեմ են նախագծերին` դիմավորել ծափողջյուններով:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր կշարունակեն քննարկել նախագծերն առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումը կմնա արդեն աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան