Հայաստան են ժամանել շուրջ 100 մարզիկ-մարզուհիներ
Հունիսի 22-ին Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի մարզահամալիրում տեղի ունեցավ Եվրոպայի նետաձգության «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստան են ժամանել ութ երկրների շուրջ 100 մարզիկ-մարզուհիներ և մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ, իտալացի Մարիո Սկարզելլայի գլխավորած մասնագետների խումբը:
Մասնակիցներին ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Նա մասնավորապես ասաց, որ մարզաձևը ավանդույթներ ունի Հայաստանում, մեր մարզիկները տարիներ շարունակ հանդես են եկել համամիութենական և միջազգային մրցաշարերում, իսկ Վասիլ Շահնազարյանը արժանացել է օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք ամառային պատանեկան օլիմպիական առաջին խաղերի մասնակցության ուղեգրի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մարիո Սկարզելլան, ով արդեն հասցրել է բարեկամական ջերմ կապեր հաստատել Հայաստանի մասնագետների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան