Անսահմանփակ ինտերնետ`օրավճարով. Առաջարկում է «Վիվա-Սելլ»-ը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ բոլոր նրանք, ովքեր այդքան էլ հաճախ չեն օգտվում ինտերնետից և նպատակահարմար չեն գտնում ֆիքսված ամսավճար վճարելը, այժմ կարող են ընտրել «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» կանխավճարային սակագնային պլանն ու օգտվել անսահմանափակ ինտերնետից` վճարելով միայն այն օրերի համար, երբ մուտք են գործում ցանց:
Այս սակագնային պլանով անսահմանափակ ինտերնետի դիմաց մեկ օրվա վճարը կազմում է 500 դրամ: Վճարը գանձվում է ըստ օրացուցային օրերի: Այսինքն օրվա ընթացքում առաջին անգամ ինտերնետին միանալիս բաժանորդից գանձվում է տվյալ օրվա վճարը:
Այս պահից մինչև օրվա վերջ (23:59) բաժանորդը կարող է օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ կեսգիշերին ցանցից դուրս չգալու դեպքում 00:01-ին նրանից կգանձվի արդեն հաջորդ օրվա օրավճարը: Քարտի արժեքն է 1000 դրամ: Այն ներառում է 1000 դրամի ակզբնական հաշվեկշիռ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան