«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը առաջիկայում գումարելու է համաժողով
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, արտեղ ասված է. «ՀՀ Ազգային Ժողովը 2010 թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների Կառավարության ազգադավ նախագծի օգտին` 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:Սա կատարվեց Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնի օրը Անկախության հռչակագիր ընդունած դահլիճում: Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը`
ա. վերահաստատում է իր սկզբունքները և վճռականությունը` կանխելու ապազգային և հակասահմանադրական ձեռնարկումները,
բ. հայտարարում է պայքարի նոր փուլ թևակոխելու մասին,
գ. առաջիկա համաժողովի ընթացքում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ, կընդունի համազգային կոչ, և կներկայացնի հետագա գործողությունները,
դ. կոչ է անում բոլոր ուժերին և շահագրգիռ անհատներին եռանդով միանալ մեր
աշխատանքներին` ընդհանուր մոտեցումների ձևավորմանը մասնակից լինելու լայն
հնարավորությամբ:
Խնդրում ենք փոխանցել մեզ ձեր առաջարկները և շարժմանը մասնակցելու ձեր
նախընտրելի ձևաչափը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան