«ՖԱՐՍ». Ադրբեջանի կառավարությունը իրանցի ներդրողներին ոչ մի աջակցություն չի ցուցաբերում `պատճառելով ֆինանսական վնասներ
«Ադրբեջանի Հանրապետությունում ապրող իրանցիների պաշտպանության միության» նախագահ Միր Ղասեմ Մոումենին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանում ապրող Իրանի քաղաքացիների (ուսանողներ, գործարարներ, առևտրականներ) բողոքներն ու դժգոհություններն ավելացել են` ուղղված Ադրբեջանի պաշտոնյաներին:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «իրանցի շատ գործարարներ ներդրումներ են կատարել Ադրբեջանում, սակայն Ադրբեջանի կառավարությունը իրավական տեսանկյունից իրանցի ներդրողներին ոչ մի աջակցություն չի ցուցաբերել` վերջիններիս պատճառելով զգալի ֆինանսական վնասներ»:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ առաջիկայում մի պատվիրակություն կմեկնի Ադրբեջան` տեղում ծանոթանալու իրանցիների խնդիրներին և դժվարություններին:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս իրանական «արաննյուզ.իռ» կայքը ևս անդրադարձել էր Ադրբեջանում ապրող իրանցի ուսանողների և գործարարների խնդիրներին, որտեղ նշված էր, որ Ադրբեջանի Հանրապետությունում սովորող իրանցի ուսանողներն այդ երկրում մշտապես բախվում են մի շարք դժվարությունների. արժանանում են կոպիտ վերաբերմունքի: