Եվրահանձնաժողով. Եվրոպան չպետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի միջև գազային հակամարտության գերին
Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով կոմիսար Գյունտեր Օտինգերը զգուշացրել է, որ Եվրոպան «չպետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի միջև գազային հակամարտության գերին»: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրես(AFP) գործակալությունը:
Հիշեցնենք, բելառուսական կողմի պարտքերի պատճառով ռուսական «Գազպրոմ» կոնցեռնն իրականացնում է գազի այդ երկիր արտահանման սիստեմատիկ սահմանափակումներ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին հայտարարել էր, թե հանձնարարական է տվել փակել իր երկրի տարածքով Եվրոպա անցնող ռուսական գազի տարանցումը:
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին բարեխղճորեն համագործակցել խնդիրը կարգավորելու համար: Եվրահանձնաժողովը լիահույս է, որ Ռուսաստանից դեպի Եվրոպա ընթացող գազի հոսքերը հետաքրքրված երկրների տարածքով չեն տուժի և պայամանագրայի դրույթները կկատարվեն», - հայտարարել է Օտինգերը ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի ու Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հեռախոսազրույցներում:
Մինչ այդ, այսօր «Գազպրոմ» կոնցեռնը հայտարարել է, թե Բելառուս արտահանվող գազի ծավալը սահամանփակվել է ևս 30 %-ով, ընդհանուր առմամբ հասնելով 60 %-ի: Կոնցեռնի նախագահ Ալեքսանդր Միլլերը հայտնել է, թե Բելառուսի տարածքով Եվրոպա արտահանվող գազի մատակարարումն ընթանում է լրիվ ծավալով և եվրոպացի սպառողները վնասներ չեն կրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա