ՄԱԿ-ը Ադրբեջանը թմրաբիզնեսի երկիր է համարում
ՄԱԿ-ի` Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի կազմակերպության պատրաստած «Աշխարհի թմրանյութերի զեկույցում» ասվում է, որ Ադրբեջանն ու ադրբեջանիցները Աֆղանստանից Եվրոպա գնացող հերոինի եւ այլ թմրամիջոցների շրջանառության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում: Այդ մասին հայտնում է «Ազադլըգը»:
Զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութ փոխադրողների «Հյուսիսային Բալկանյան ճանապարհ» կոչվող առաջին երթուղին հենց Ադրբեջանով է անցնում: Աֆղանստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Սեւ ծովի վրայով Բուլղարիա է փոխադրվում հերոինի տարեկան ընդհանուր շրջանառության 7 տոկոսը:
Երկրորդ ճանապարհը` «Հին Բալկանյան երթուղին», Իրանից անմիջապես ուղղվում է Թուրքիա: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում ադրբեջանական եւ քրդական բնակավայրերից: Ըստ զեկույցի, Իրանի հյուսիսային շրջանների միջոցով ամեն տարի Թուրքիայի Հաքքարիի եւ Վանի շրջաններ է փոխադրվում 95 տ հերոին: Իսկ ապրանքի մեծ մասը հանգիստ անցկացվում է Ադրբեջանի Հանրապետություն` այստեղ բնակվող մեծաթիվ ադրբեջանցիների ջանքերի շնորհիվ:
Ադրբեջան եւ Կովկաս երրորդ ճանապարհը Թուրքմենստանի Թուրքմենբաշի նավահանգստից Բաքու երթուղին է, որտեղից էլ թմրանյութերի մի մասը հեշտությամբ փոխադրվում է Ռուսաստան:
Այդ ճանապարհներով տարեկան ընդհանուր առմամբ Ադրբեջան է բերվում 11 տ հերոին: Դրա 4 տոննան սպառվում է Ադրբեջանում, Վրաստանում եւ Կովկասում: 6 տ-ն Վրաստանի եւ Սեւ ծովի վրայով հասցվում է Բուլղարիա, իսկ մնացած 1 տ-ն` փոխադրվում է Ուկրաինա: Իրանից Ադրբեջան թմրանյութեր են փոխադրվում նաեւ փոքր ճանապարհներով: Բայց դա հիմնականում Դաղստանում եւ Հյուսիային Կովկասում վաճառվելու համար նախատեսված թմրամիջոցներն են:
ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Ադրբեջան-Թուրքիա-Իրան երթուղով թմրամիջոցները շարժվում են առանց որեւէ խոչընդոտի: Փորձագետները դա բացատրում են բալկանյան նարկոմաֆիայի պրոֆեսինալ աշխատանքով եւ տեղական մարմինների կոռումպացվածությամբ:
Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում տարեկան 4 տ հերոին է օգտագործվում կամ էլ բացահայտվում: ՄԱԿ-ի տվյալներով, Ադրբեջանում 15-64 տարեկան մարդկանց 0.2 տոկոսը հաշիշ, 3.5 տոկոսը` անաշա է ծխում: Նշվում է, որ ընդհանուր առմամբ Եվրոպայում հերոինի վաճառքից տարեկան եկամուտը գերազանցում է 20 մլրդ դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան