Բանկի թալանումը պլանավորված էր Պորտուգալիա-Բրազիլիա խաղի ժամանակ
Բրազիլիայի ոստիկանությունը կարողացել է կանխել բանկի թալանումը, որը հանցագործները պլանավորել էին իրականացնել ուրբաթ օրը, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող աշխարհի առաջնության շրջանակներում կայանալիք Պորտուգալիա-Բրազիլիա խաղի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «The Peoples Daily» թերթը: Նրանք մտադիր էին թալանել Սան Խոսե դոս Կամպոսում գտնվող «Banco do Brasil» բանկը:
Ոստիկանությունը հայտնաբերել է 400 մետր երկարություն ունեցող մի թունել, որը հարևան տունը կապում էր կոյուղու թունելի հետ, իսկ այնտեղից ուղիղ բանկ էր տանում:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետաքննությունն սկսել են երկու շաբաթ առաջ` այն բանից հետո, երբ բանկի աշխատակիցները դիմել են նրանց` ուշադրություն հրավիրելով տարօրինակ ձայների վրա: