Աֆրիկյան ժանտախտի դեպքեր` նաև Երևանում
Աֆրիկյան ժանտախտի դեպքեր են գրանցվել նաև Երևանում: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ու անասնաբուծության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը: Նրա խոսքով, սակայն, շոգերի հետ կապված ժանտախտը որոշկիորեն անկում է ապրել:
«Պետք է նշել, որ իրադրությունը վերահսկվում է, ու շոգ եղանակը դրական ազդեցություն է ունեցել ժանտախտի տարածման տեմպերի վրա: Հիվանդությունը անկում է ապրում»,-ասաց Գ. Բաղյանը:
Ըստ նրա, դեռևս ժանտախտի դեպքեր շարունակվում են գրանցվել Տավուշի և Լոռու մարզերում: Արդեն սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը հասել է 110 հազարի:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ում գրանցված դեպքերին, Գ. Բաղյանը տվյալներ չկարողացավ տրամադրել:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանն էլ Panorama.am-ին ասաց, որ հանրապետությունից խոզի միս չի արտահանվում: Միայն երշիկ է արտահանվում Վրաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում